ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-22T16:41:42+00:00 22/04/2015|Լրահոս|

Ապրիլի 22-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում հաշվառված «Մեծ եղեռնի զոհ խարբերդցիներին» /պետ. ցուցիչ 3.70./ հուշարձանի տարածքում, համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների, մանկավարժների մասնակցությամբ, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, ապա Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված բաց դաս է անկացվել:

ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը խոսել է մեր պատմամշակութային ժառանգության ու հատկապես Արարատի մարզի հուշարձանների մասին: Նա կոչ է արել ավելի հոգատար լինել մշակութային ժառանգության հանդեպ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել ծառայության պետի տեղակալ Ա. Դալլաքյանը: Միջոցառումը եզրափակվել է աշակերտների` Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծությունների ասմունքով: