ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-05-14T15:19:30+00:00 11/05/2015|Լրահոս|

Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել մարզում: ՀՀ վետերանների միության Գյումրիի վետերանների խորհրդում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա.Մելիք-Սարգսյանը հանդես է եկել «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտահանրամատչելի զեկուցումով: Կազմակերպվել է նաև մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շիրակի մարզի`Լեռնակերտ, Ցողամարգ, Մայիսյան, Ձորակապ համայնքներում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանների տարածքներում, դպրոցականների, մանկավարժների և համայնքապետարանների հետ համատեղ, բարեկարգման ու մաքրման աշխատանքներ ու հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ են իրականացվել: