Լոռու ՊՄՊ մարզային ծառայության ենթակայությամբ գործող «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի նախաձեռնությամբ և Լոռի Բերդի համայնքապետարանի, գյուղի հիմնական դպրոցի հետ համատեղ անցկացվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումներ:
Համայնքի հիմնական դպրոցում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում ողջ մնացած վետերանների`Լոռի Բերդի բնակիչներ Վազգեն Բադալյանի և Սուրեն Պապիկյանի մեծարման ցերեկույթ: Վետերաններին ողջունել են նաև գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, «Զինվորի մայր» ՀԿ անդամ Ս. Մարտիրոսյանը, ելույթներով հանդես են եկել դպրոցի աշակերտները: Լոռի Բերդի համայնքապետ Խ. Բալայանը վետերաններին դրամական պարգևներ է հանձնել:
«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Կ. Սերոբյանը հանդես է «Լոռի Բերդ համայնքի բնակիչների մասնակցությունը Մեծ Հայրենականին» թեմայով զեկուցումով: Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել 91 ամյա վետերան Վազգեն Բալայանը և հիշել պատերազմով անցած իր դժվարին ուղին:
Լոռի Բերդ համայնքի բնակիչների և արգելոցի աշխատակիցների ջանքերով մաքրվել ու բարեկարգվել են Լոռի Բերդի գերեզմանատանը հուղարկավորված պատերազմի 35 մասնակիցների գերեզմանների տարածքները: