Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի նախաձեռնությամբ, Գեղաշենի միջնակարգ դպրոցում բաց դաս է անցկացվել՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի առիթով: ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժին գիտաշխատող Մ. Գևորգյանը հանդես է եղել «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանում» թեմայով զեկուցումով: Այն ուղեկցվել է հուշարձանների լուսանկարների ցուցադրությամբ: Նույն թեմայով զեկուցում են ներկայացրել նաև մանկավարժները: Դպրոցականներն էլ հանդես են եկել հայրենասիրական թեմայով ասմունքով ու երգերի կատարումներով: Բաց դասը դրական արձագանք է ունեցել: Մանկավարժները կազմակերպիչներին շնորհակալություն են հայտնել հետաքրքիր նախաձեռնության համար ու վստահեցրել, որ այդօրինակ միջոցառումները կարևոր դեր են կատարում պատանիների մշակութային դաստիարակության գործում: