ՕՐՎԱ ԹԵՄԱՆ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԷՐ

ՕՐՎԱ ԹԵՄԱՆ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԷՐ

2015-05-21T16:33:12+00:00 20/05/2015|Լրահոս|

Ս. թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը պատմամշակութային թեմայով միջոցառում է անցկացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը խոսել է օրվա խորհրդի մասին, ապա մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինի աշխատակիցները ներկայացրել են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությունը: Դրան հաջորդել է «Գլաձորի համալսարան» ֆիլմի դիտումը:

Միջոցառման ավարտին բուհի թանգարանը նվեր է ստացել «Գլաձորի համալսարան» ֆիլմի խտասկավառակը: