ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2015-06-03T16:13:26+00:00 02/06/2015|Լրահոս|

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կայացավ տոնական միջոցառում-համերգ: Արգելոց-թանգարանն իր փոքրիկ այցելուների առջև դռները բացեց վառ գույներով և բարձր տրամադրությամբ:

Միջոցառումը վարող դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը շնորհավորելով փոքրիկներին տոնի առթիվ, նրանց մաղթեց երջանիկ ու անհոգ մանկություն, երազանքների իրականացում:

Երեխաների համար օրը տոնական ու հիշարժան դարձրին «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի և «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրոնի սաները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան և Գառնիի մարզամշակութային կենտրոնի «Գառնի» պարային համույթի սաները:

Հնչեցին մանկական երգեր, ասույթներ, ներկայացվեցին պարային կատարումներ: Տոնական մթնոլորտը հանդիսականներին տեղափոխեց մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: