ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

2015-07-16T16:07:22+00:00 14/07/2015|Լրահոս|

Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ, հուլիսի 12-ին անցկացվել է «Վարդավառ» միջազգային փառատոնը: Այն սկսվել է Գեղարդում և շարունակվել «Գառնի» պատմամշակութային արգելոցի տարածքում: Տոնական տրամադրությունն իր շուրջն էր համախմբել միջոցառման մասնակիցներին, արգելոց-թանգարան այցելած զբոսաշրջիկներին, այցելուներին:

Արգելոց-թանգարանի տարածքում բացվել էին նաև Վարդավառին նվիրված` թեմատիկ ձեռագործ աշխատանքների, ուտեստների, տոնին բնորոշ տվյալ մարզերի ավանդույթները ներկայացնող տաղավարներ: Տաղավարների բացմանը մասնակցել էին Գառնի համայնքի մշակույթի տան սաները, Աշտարակի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Երևանի դպրոցականները: Հնչել է ազգային երգ, պար, կատարումներով հանդես են եկել « Վան», «Վերադարձ», «Մասունք» ազգագրական համույթները: