ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-09-22T08:23:03+00:00 20/09/2015|Արարատ, Լրահոս|

Արարատի ՊՄՊ մարզային ծառայությունը « Քաղաքատեղի Դվին» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում Հնաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի 7 և 8-րդ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս`նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության
տոնին: Բացման խոսքով հանդես է եկել ծառայության պետ Ռ. Կարապետյանը, անկախության մասին զեկույցով` պետի տեղակալ Ա. Դալլաքյանը: Ապա մարզային ծառայության աշխատակիցները աշակերտների հետ շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացրել Դվին քաղաքի պատմությունը, ներկայացրել պատմական հետաքրքիր անցուդարձեր: Բաց դասին ներկա են եղել նաև Հնաբերդի միջնակարգ դպրոցի ուսուցիչները: Ավարտին աշակերտները արտասանել են հայրենասիրական բանաստեղծություններ, կատարել հայրենասիրական երգեր: