Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին անդրադարձել են նաև Արարատի մարզում: ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ «Հիշատակի ժառանգություն» խորագրով բաց դաս է անցկացվել Ուրցաձոր համայնքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիների համար: Բաց դասի ընթացքում Արարատի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանն աշակերտներին ներկայացրել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին՝ ընդգծելով որ այս տարի ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումները նվիրված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ճանաչմանն ու ընդունմանը: Այնուհետև աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արարատի մարզի հուշարձաններով հարուստ բնակավայրերին: Հաշվի առնելով աշակերտների ոգևորությունը, մարզային ծառայության պետ Ռ. Կարապետյանը խոստացել է կազմակերպել էքսկուրսիա՝ դեպի Պարույր Սևակի տուն-թանգարան:
Վերջում մարզային ծառայության աշխատակիցները հանդիպել են Ուրցաձոր համայնքի դպրոցի տնօրեն Կ. Մկրտչյանին և մանկավարժներին: Կրթօջախի տնօրենը շնորհակալություն է հայտնել մարզային ծառայության աշխատակիցներին՝ մարզկենտրոնից բավականին հեռու գտնվող համայնքի աշակերտներին հայկական հարուստ մշակութային գանձերին ծանոթանալու համար: