ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 29/09/2015|Սյունիք, Լրահոս|

Գորիսի թիվ 5 դպրոցում Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը դպրոցի պատմության ուսուցչուհու՝ Արևիկ Մաքունցի հետ, 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, անցկացրել են բաց դաս՝ «Հայոց մեծ եղեռնը» թեմայով:

Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցում մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը և պատմության ուսուցչուհի Մարինե Դավթյանը, 10-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, համատեղ անցկացրել են բաց դաս՝ «Գերմանիայի դիրքորոշումը հայկական հարցում, գերմանաթուրքական զինակցություն» թեմայով:

Կապանի երկրագիտական թանգարանում կազմակերպվել են «Հիշատակի ժառանգություն» խորագրով գիտական ընթերցումներ: Զեկուցումներով հանդես են եկել ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գ. Սմբատյանը և գիտաշխատող Դ. Հակոբյանը:

Ա. Հակոբյանը իր «Գերմանաթուրքական զինակցությունը Առաջին աշխարհամարտի տարիներին, հայկական հարցը» թեմայով զեկույցում անդրադարձել է Գերմանիայի և Թուրքիայի փոխհարաբերությանը: Քանի որ Օսմանյան կայսրությունը կորցրել էր իր երբեմնի հզորությունը, եվրոպական հզոր պետությունները, այդ թվում և Գերմանիան, հետամուտ էր Թուրքիայի տարածքում իր արտաքին քաղաքական շահերի իրականացմանը: Գերմանիան հնարավոր բոլոր եղանակներով օժանդակել է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացրած բնաջնջման քաղաքականությանը:

Գ. Սմբատյանը հանդես է եկել «Գաղթականությունը Կապանում, Կապանի ազգային խորհրդի կողմից կազմակերպված օժանդակությունը գաղթականությանը» թեմայով զեկուցումով: Իսկ Դ. Հակոբյանի՝ «Զանգեզուրի սոցիալ-տնտեսական դրությունը Առաջին աշխարհամարտի տարիներին, բնակչություն ցուցաբերած օգնությունը գաղթականությանը» թեմայով գիտական ընթերցումը վերաբերել է այդ տարիներին Կապանի կիսաքայքայված տնտեսական վիճակին և այդ պայմաններում հայ գաղթականներին ընդունելուն և աջակցելուն: Գիտական ընթերցումներին ներկա են եղել կապանցի մտավորականներ: