ԲԱՑ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԲԱՑ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2018-03-29T15:57:17+00:00 23/10/2015|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ «Ճանաչենք և պահպանենք մեր հնագույն գանձերը» թեմայով բաց դաս է անցկացվել Ճամբարակի տարածաշրջանի՝ Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտների համար անցկացված բաց դասի ընթացքում մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Ջառահյանն անդրադարձել է ճամբարակի տարածաշրջանի՝ 12-13-րդ դարի կիսավեր եկեղեցիներին, խաչքարերին, հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտին ու ամրոցին, 17-րդ դարով թվագրվող գյուղատեղիներին, գերեզմանատանը:

Բաց դասի նպատակը դպրոցականներին իրենց տարածաշրջանի հուշարձաններին ծանոթացնելն է, պատմական տեղեկություններ ներկայացնելն ու դրանց պատմամշակութային արժեքն ընգծելը: Հուշարձանների պահպանները հույս ունեն, որ ծանոթանալով պատմամշակութային ժառանգությանը՝ պատանիները ակտիվ մասնակցություն կունենան դրանց պահպանության գործում: