ՈՍԿԵՏԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵՏԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ

2018-03-29T15:53:45+00:00 10/11/2015|Արարատ, Լրահոս|

Նոյեմբերի վերջին տասնօրյակում Արարատի մարզի Ոսկետափ համայնքի դպրոցների միջև կանցկացվի գիտաճանաչողական վիկտորինա-մրցույթ՝ նվիրված մարզի պատմությանը, մշակույթին և հուշարձաններին: Այդ համատեքստում, ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը և տեղակալ Անահիտ Դալլաքյանը Ոսկետափ համայնքի ավագ, ինչպես նաև միջնակարգ դպրոցներում անցկացրել են բաց դասեր՝ նվիրված Արարատի մարզի պատմությանն ու հուշարձաններին, ցուցադրվել է հուշարձաններին նվիրված սլայդ-շոու: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները դպրոցականներին պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարուստ տեղեկատվություն են փոխանցել` նախապատրաստելով նրանց կայանալիք վիկտորինա-մրցույթին:

Բաց դասերին ներկա են եղել մանկավարժները, 9-րդ դասարանի աշակերտները: Դպրոցականները ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներին բազմաբնույթ հարցեր են ուղղել: