ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-12-22T15:01:45+00:00 22/12/2015|Լրահոս|

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը` ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների հետ համատեղ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում անցկացրել են մարզի պատմամշակութային հուշարձաններին, պատմությանը և աշխարհագրությանը նվիրված «Ի՞նչ է, որտե՞ղ է, ու՞մ իրավասության ներքո է» խորագրով ինտելեկտուալ մրցույթը: Ծրագրի նպատակը համայնքի դպրոցականների շրջանում մարզի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումը, դրանց վերաբերյալ տեղեկատվության բարձրացումն է, պատանիներին մշակութային ակտիվ կյանքին ընդգրկելը: Հրազդան քաղաքի թիվ 5 դպրոցի «Փարվանա» և թիվ 12 դպրոցի «Հայկազունք» մրցող թիմերի կազմում ընդգրկված են եղել տեղի դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներ: Միջոցառումն անցկացվել է թիմերի ակտիվ մասնակցությամբ և թեժ պայքարի մթնոլորտում: Փուլերի ընդմիջումներին ազգագրական երգով և պարով հանդես են եկել դպրոցի շնորհալի երեխաները: Միջոցառմանը ներկա են եղել ուսուցիչներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ: Հաղթող է ճանաչվել 12-րդ դդպրոցի «Հայկազունք» թիմը:

Թիմերը խրախուսվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով, մրցանակներով և գովասանագրերով, մրցող դպրոցներին հանձնվել է ՊՈԱԿ-ի հրատարակած` «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» գիրքը:

Մրցույթի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ` Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Մ. Պետրոսյանը:

Դպրոցի տնօրենները իրենց շնորհակալություն են հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը և կազմակերպիչներին՝ գեղեցիկ և ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար: