ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

2015-12-29T11:29:55+00:00 29/12/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարգելի գործընկերներ, հայրենակիցներ` կազմակերպության տնօրինության ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Թո՛ղ գալիք 2016 թվականը խաղաղության, բարօրության, նորանոր ձեռքբերումների տարի լինի: Մաղթում եմ բարեկեցություն և իղձերի իրականացում:

Շնորհավորում եմ նաև մեր երկրի անվտանգությունն ու մեր խաղաղ կյանքն ապահովող, սահմանը հպարտ պահող հայ զինվորին:

Վլ. Պողոսյան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն,
ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ