ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՉՈՐՍ ԽԱՉՔԱՐԵՐԸ

ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՉՈՐՍ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Խնածախ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 31կմ հեռավորության վրա` պատմական Սյունիքի Աղահեճք և Հաբանդ գավառների սահմանագլխին: Խնածախ բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկասիրության մեջ: Հեղինակի կողմից բերված հարկացուցակում նշվում է Հաբանդի գյուղերի շարքում: Լինելով խոշոր բնակավայր, Տաթևի վանքին տալիս էր 20 միավոր հարկ, իսկ Մ. Հասրաթյանն իր «Պատմահնագիտական ուսումնասիրություններ» աշխատությունում վկայում է, որ բնակավայրն ունի երկուս ու կես հազար տարվա պատմություն:

Խնածախում` XV-XVIII դարերում իրենց գործունեությունն են ծավալել Քաշաթաղի Մելիք Հայկազյանները` մելիքական տունը կոչվել է Մելիք Հայկազի անունով: Համաձայն Մ. Հասրաթյանի Քաշաթաղի մելիքական տունը սերում էր Վայոց Ձորի Պռոշյան իշխանական տոհմից, որի ներկայացուցիչներից Մելիք Հայկազը XV դարի վերջին բնակություն է հաստատել Քաշաթաղում: Իշխել է 1450-1515 թվականներին: Նրա աճյունը ամփոփված է Քաշաթաղ ավանում: Նրա որդի Հախնազարը ևս թաղված է Խնածախում (1551թ. ): Խնածախը մելիքների նստավայր է դարձել Հախնազարի օրոք, XVI դարի առաջին կեսին:

Խնածախ գյուղի արևելյան բարձունքի վրա է գտնվում Աղանի կողմից Պողոս վարդապետի հիշատակին (1620թ.) կանգնեցրած խաչքարը (պետ. ցուցիչ` 8.44.13): Այն եզակի խաչքարերից է, որն ունի նաև պարսկերեն արձանագրություն: Արձանագրության հայերեն մասում կարդում ենք. «Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՇԱՀ ԱԲԱՍԻՆ ԵՍ ԱՂԱՆ ՈՐԴԻ ՊԱՐՈՆ ՀԱՅԿԱԶԻՆ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԱՆՈՒԱՆԸՆ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԲԱՐԵԽՕՍ. ԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԻՑ. Ի ԹՎԿՍ ՀԱՅՈՑ. ՌԿԹ ԵՐԿՐԻՍ ՄՈՅԼՔՆ ՊՐՆ ՀԱՅԿԱԶԻՆ ԷՐ»: Արձանագրությունից տեղեկանում ենք, որ Մելիք Հայկազը ունեցել է նաև Աղան անունով որդի, որի անունը ոչ մի այլ տեղ չի հիշատակվել, հատկապես` նրա երեք որդիների` Գասպարի, Շահնազարի և Բեկնազարի անունների շարքում: Մելիք Հայկազի այս երեք որդիների անունները հիշատակվում են 1651թ. իրենց մոր` Գուլաբիի տապանաքարի վրա եղած արձանագրության մեջ: Կարելի է ենթադրել, որ Գուլաբին Աղանի խորթ մայրն է եղել: Խաչքարը կանգնեցված է պատվանդանի վրա, բազալտակերտ է, ստորին ձախ անկյունը ջարդված:

Գյուղի հյուսիս-արևմտյան մասում, բարձունքի վրա պահպանվել է Եսայի քահանայի կողմից կանգնեցված (1301 թ.) խաչքարը (պետ. ցուցիչ` 8.44.15): Այն գտնվում է Ազատ Բաղդասարյանի հողամասում: Քիվի և եզրագոտիների վրա արված արձանագրության մեջ նշվում է, որ Եսային խաչը կանգնեցրել է իր հոգու փրկության համար: Գլխավոր խաչաքանդակի տակ` երեք գծավոր խաչերի արանքում, երևում է հուշարձանի ստեղծման թվականը` ՉԾ (1301 թ.): Խաչքարը կանգնեցված է ժայռեղեն պատվանդանի վրա, բազալտակերտ է:

Գյուղի Բհավերի մատուռի ուղղությամբ` հարավ-արևելյան բարձունքին, կանգնեցված (1623 թ.) խաչքարի (պետ. ցուցիչ` 8.44.14) վրայի արձանագրությունը լիովին ուսումնասիրված չէ: Այն կանգնեցված է պատվանդանի վրա, բազալտակերտ է:

Օգտագործված գրականություն
1. Ստ. Օրբելյան, «Պատմություն նահանգին Սիսական» , Երևան, 1986
2. Մ. Հասրաթյան, Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985