«Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել են ապրիլի 15-ից: Վանաձորի երկու զորամասերի զինծառայողների և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ այդ օրը սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վանաձորի Քիմ. գործարանի այգում գտնվող Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշարձանի շրջակայքում /պետ. ցուցիչ` 5.1.42/: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև մայիսի 9-ը, հուշարձանների տարածքներում կրկին սան. մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն, որին կմասնակցեն նաև աշակերտները:
Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև Գուգարք գյուղի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի շրջակայքում /պետ ցուցիչ` 5.31.5/: Աշխատանքներին մասնակցել են գյուղի դպրոցի աշակերտները, զինղեկը, մանկավարժներ: