ՍՊՈՐՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՍՊՈՐՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:41+00:00 22/04/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը՝ Զորավան համայնքի միջնակարգ դպրոցի հետ համատեղ, «բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակներում, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառում է կազմակերպել Ս. Մարիամ Աստվածածին (պետ. ցուցիչ՝ 6.31.5) եկեղեցու հարակից տարածքում: Մինչ սպորտային միջոցառման մեկնարկը, մարզային ծառայության աշխատակիցներն ու աշակերտները մաքրել են տարածքն ու այն նախապատրաստել մրցությանը:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակը, այնուհետև զինղեկ Ա. Հակոբյանի հրահանգով աշակերտները բաժանվել են 2 խմբի ու սկսել 5 մարզաձևով մրցությունը: Միջոցառմանը մասնակցել են բարձր դասարանների աշակերտներ, դասավանդող ուսուցիչներ, համայնքի բնակիչներ՝ մոտ 80 մասնակից, նրանց է միացել նաև համայնքապետը: Արդյունքներն ամփոփելուց հետո ամենաակտիվ մասնակիցն ու թիմերը ստացել են ՊՈԱԿ-ի շնորհակալագրերը: Իսկ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հետ տարիների ակտիվ համագործակցության, ուսումնադաստիարակչական, ռազմահայրենասիրական և սպորտային հաջողություններ գրանցելու համար դպրոցն ու զինղեկը պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով:

Միջոցառման ավարտին մասակիցները՝ տերունական աղոթքով և մոմավառությամբ, համայնքում կանգնեցված խաչքարի մոտ հարգել են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: