ՄԵՂՐԱՁՈՐԻ «ԿԱՐՄԻՐ ԽԱՉ» ՄԱՏՈՒՌ, ԽԱՉՔԱՐԵՐ /պետ ցուցիչ` 6.45.4.1.1, 6.45.4.1.2-8/

ՄԵՂՐԱՁՈՐԻ «ԿԱՐՄԻՐ ԽԱՉ» ՄԱՏՈՒՌ, ԽԱՉՔԱՐԵՐ /պետ ցուցիչ` 6.45.4.1.1, 6.45.4.1.2-8/

Կոտայքի մարզ, պետ.ցուցիչ` 6.45.4.1.1:

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս-արևելք, Թեժ գետի ձախափնյա հատվածում:Այն գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1825 մ բարձրության վրա:

«Կարմիր խաչ» մատուռն ունի քառանկյուն հորինվածք: Արևելյան կողմում գտնվող խորան-բեմում տեղադրված են չորս խաչքար (XII-XIII դդ.) և խաչքարի բեկորներ: Մատուռի մուտքն արևմտյան կողմից է: Արևմտյան պատը չունի պատուհան, իսկ հարավային և հյուսիսային պատերի վերնամասերում կան մեկական փոքր պատուհաններ: Մատուռը կղմինդրածածկ է, կառուցված է միջնադարյան եկեղեցու ավերակների վրա (1987թ.), որի արևմտյան կողմում՝ 4մ հեռավորության վրա, տեղադրված է XII դարի բազալտակերտ խաչքար:

Հուշարձանը կառուցված է գորշավուն տուֆից՝ ցեմենտավազային շաղախով:

Հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 0, 05 հա տարածք: