ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԼՃԱՇԵՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԵՐԻՆ

ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԼՃԱՇԵՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԵՐԻՆ

2018-03-29T15:57:16+00:00 14/10/2016|Գեղարքունիք, Լրահոս|

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ հուշարձանների պահպանությանը նվիրված բաց դաս է անցկացվել Լճաշեն համայնքի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար։ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Աշխեն Մովսիսյանն ու դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը բաց դասի ընթացքում անդրադարձել են Լճաշենի դամբարանադաշտերին (պետ. ցուցիչ՝ 4.40.6), խոսել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներով թվագրվող բրոնզեդարյան Կիկլոպյան ամրոց-դամբարանադաշտերի պահպանության և հուշարձանի պատմամշակութային նշանակության մասին։

Ա. Մովսիսյանն անդրադարձել է դամբարանադաշտերում հայտնաբերված արքայական թաղումների վկայություններին, ներկայացրել դրանց ծիսական արարողակարգի մանրամասներ։ Պատանիներին հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ փոխանցելով՝ նա հետամուտ է լինում, որպեսզի հուշարձանի պահպանության գործում սրտացավ լինեն նաև պատանիները։
Բաց դասին հաջորդել է ակտիվ քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների տարածքներում իրականացվող սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին։

Միջոցառման ավարտին աշակերտները ևս ներկայացրել են տարածաշրջանի հուշարձանների մասին իրենց գիտելիքները։