ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏԻ» ԵՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏԻ» ԵՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2018-03-29T15:55:51+00:00 24/11/2016|Արմավիր, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Պատանի թանգարանագետ» խմբակի հերթական դասընթացը։ «Թանգարանների ձևավորումը» (18-19-րդ դարեր) թեմայով դասընթացն անցկացվել է Վաղարշապատի 4-րդ դպրոցում։ Դասն անցկացրել են Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արեն Իշխանյանը և պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հարություն Ենոքյանը։ Դասընթացին նեկա են եղել նաև ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը, գիտաշխատող Լիլիթ Գևորգյանը:

Մոտ երկու ժամ տևած դասընթացի ընթացքում երիտասարդները դպրոցականներին պատմել են աշխարհի հայտնի թանգարանների ձևավորման, ցուցադրությունների կազմակերպման մասին։ Դասընթացի ժամանակ կազմակերպվել է խաղ-վիկտորինա, որի նպատակը աշակերտների ստացած գիտելիքները ստուգելն էր։ Երկու թիմերի բաժանված պատանիները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն։

«Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացների նպատակը թանգարանագիտության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, ինչպես նաև մշակութային ժառանգության հանրահռչակելը: