ԲԱՑ ԴԱՍ ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

2018-03-29T15:57:15+00:00 13/03/2017|Գեղարքունիք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտների համար օրերս կազմակերպվել է բաց դաս` «Տարածաշրջանի պատմական միջավայրի հուշարձանների պատմությունն ու պահպանությունը» թեմայով:

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ, Սևանի տարածաշրջանի պատասխանատու Աշխեն Մովսիսյանը և կրթօջախի պատմության ուսուցչուհի Սիլվա Գևորգյանը դպրոցականներին ծանոթացրել են մեր պատմամշակութային ժառանգությանը, խոսել դրանք անխաթար պահպանելու և սերունդներին փոխանցելու կարևորության մասին:

Աշակերտները հետաքրքրվել են Սևանի վանական համալիրի պատմությամբ: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալը, պատասխանելով աշակերտների հարցերին, մանրամասն անդրադարձել է հուշարձանին, նրա ճարտարապետական նշանակությանն ու պատմական ակնարկ կատարել:

Բաց դասի ավարտին դպրոցականները պատրաստակամություն են հայտնել մաքրել իրենց տարածարջանի հուշարձանների տարածքները: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի առաջիկայում: