ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ՄԵՐ ՀՈՒՅՍԻ ԴՈՒՌՆ Է ՄԱՅՐՍ,
ՄԵՐ ՏԱՆ ՄԱՏՈՒՌՆ Է ՄԱՅՐՍ,
ՄԵՐ ՕՐՈՐՈՑՆ Է ՄԱՅՐՍ,
ՄԵՐ ՏԱՆ ԱՄՐՈՑՆ Է ՄԱՅՐՍ ….

1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայ Առաքելական Ս. Եկեղեցում ապրիլի 7-ը նշվում է որպես Ավետման օր: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Մայրության ու գեղեցկության տոնի առիթով, նաև մայրերին մեծարելու նկատառումով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ապրիլի 6-ին միջոցառում է անցկացվել, որին մասնակցել են Գառնի համայքնի Ատոմի անվան ավագ և Երևանի Խնկո-Ապոր անվան դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, Խնկո-Ապոր անվան գրադարանի աշխատակիցներ: Դպրոցականները մորը նվիրված բանաստեղծություններ են ասմունքել, հանդես եկել երաժշտական կատարումներով:

Միջոցառման ավարտին արգելոց-թանգարանի թույլատրելի տարածքում դպրոցականների մասնակցությամբ ծիրանենի և սալորենի է տնկվել: