ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

2017-04-18T12:58:06+00:00 15/04/2017|Լրահոս|

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած համաքաղաքային շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Վաղ առավոտից ՊՈԱԿ-ի աշխատակիցները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքներում։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին ևս ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի, արգելոց-թանգարանների և արգելոցների պատասխանատուները հանրապետության մարզերի կրթօջախների սաների ու զորամասերի ժամկետային զինծառայողների հետ համատեղ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացնեն (211 համայնքների 366 հուշարձանների տարածքներում):