Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակներում, մի շարք միջոցառումներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում:
ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ աշակերտների, զինծառայողների, մշակութային կազմակերպությունների անդամների մասնակցությամբ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 24 համայնքների 50 հուշարձանների տարածքներում։
Այդ աշխատանքներն ուղեկցվել են մարզային ծառայության աշխատակիցների «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով կազմակերպած դասախոսություն-զրույցով` հատկապես կարևորելով պատմամշակութային արժեքների հանրահռչակման և օգտագործման գործում յուրաքանչյուր քաղաքացու դերակատարումը: