ՆՇՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 375 ԱՄՅԱԿԸ

ՆՇՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 375 ԱՄՅԱԿԸ

2018-02-06T15:56:02+00:00 13/11/2017|Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ նշվել է Բուրաստան համայնքում հաշվառված Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնադրման 375 ամյակը։ Գիտակրթական միջոցառմանը մասնակցել են նաև հարևան Մասիս գյուղի  միջնակարգ դպրոցի աշակերտները, մանկավարժներ, ծնողներ: Մարզային ծառայության  աշխատակիցների հրավերով միջոցառմանը ներկա է եղել նաև Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը:

Մարզային ծառայության աշխատակիցներն անդրադարձել են Բուրաստան համայնքի պատմությանն ու հուշարձաններին, մասնավորապես` Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցմանն ու ժամանակին ծավալած հարուստ գործունեությանը։ Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանն ու պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը դպրոցականներին պատմել են հուշարձանների պահպանության և հանրահռչակման կարևորության մասին, ներկայացրել Արարատի մարզի պատմամշակութային ժառանգությունը, կոչ արել ավելի հոգատար լինել ու պահպանել հայրենի հուշարձանները: Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը, տերունական աղոթքից հետո, ողջունել է նմանօրինակ ծրագրերի միջոցով պատանիներին եկեղեցուն մոտեցնելու մարզային ծառայության նախաձեռնությունը, ապա` մատաղ սերնդին հորդորել սրտացավ լինել հայրենի հուշարձանների հանդեպ: Գիտակրթական միջոցառումը եզրափակվել է դպրոցականների` տարածաշրջանի հուշարձանների մասին իրենց հավաքած տեղեկատվական գիտելիքների փոխանցմամբ: