ԱՄՓՈՓԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ԱՄՓՈՓԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

2018-04-11T16:15:53+00:00 March 22nd, 2018|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017 թ. մարտի 20-ի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Արա Թարվերդյանը:

Անցած մեկ  տարվա ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենությունը աշխատանքի նոր սկզբունք որդեգրելով կյանքի  է  կոչել  հուշարձանների պահպանութան ոլորտին առնչվող մի շարք կարևոր ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների զարգացմանը ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և  արգելոցներում («Գառնի», «Զվարթնոց», «Լոռի Բերդ», «Ամբերդ»):

ՊՈԱԿ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հուշարձանների հանրահռչակմանն ուղղված գիտակրթական ծրագրերը, հրատարակությունները, պեղումները, զբոսաշրջության զարգացման խթանումը, միջազգային գործակցության զարգացումը, ցուցահանդեսների, գիտաժողովների անցկացումը և այլն:

2018 թ. կազմակերպության համար ոչ պակաս կարևոր ու  մեծածավալ ծրագրերի իրականացման տարի է: