Լուսանկարն արվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ Ավետիք Իսահակյանի մասնակցությամբ Հայաստանի պատմության պետական թանգարանում կազմակերպված երեկոից հետո:
Լուսանկարում` թանգարանի կոլեկտիվը, կենտրոնում ` հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1936-ից) Ավետիք Իսահակյանը, նրանից աջ` Կարո Ղաֆադարյանը (վիմագրագետ, հնագետ, 1940 թ. նշանակվել է ՀՊՊԹ -ի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր (1953)), ձախ` Ստեփան Լիսիցյանը (1928-1947 թ-ին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը, ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945) և Բորիս Պիոտրովսկին (հնագետ, արևելագետ, պատմաբան, 1939-1971 թթ․ պեղումներ է կատարել Թեյշեբաինի բերդաքաղաքում, Ծովինարում, Ռեդկիգ-լագերում, Վանաձորում, Այգավանում (Արարատի շրջան), պատմական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ (1968) և ԽՍՀՄ ԳԱ (1970) ակադեմիկոս, 1964 –ին նշանակվել է Էրմիտաժի տնօրեն)։
Լուսանկարիչ` Արտաշես Վրույր, 1945թ.