«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2022-06-13T09:12:59+00:00 10/06/2022|Լրահոս|

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Եվրոպական հնագիտական օրեր»  խորագրով միջոցառում   ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբերի անդամների և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ: Դուք կարող եք մասնակիցը դառնալ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում կայանալիք միջոցառումների, ինչպես նաև ներկա գտնվելու ինտերակտիվ թեմատիկ դասախոսությունների:

Ձեզ ենք  ներկայացնում՝  հունիսի 17-19 -ին «Եվրոպական հնագիտական օրեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ցանկը.

Հունիսի 17-ին, ժամը 12:00-ին

ՀՀ Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք.

«Մեծամոր» պ/հ   ա/թ մասնաճյուղ ցուցահանդես՝ նվիրված հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի գործունեությանը, որտեղ ներկայացվելու են հայտնաբերված հարուստ և եզակի գտածոներ:

 

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին

ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի տարածաշրջան.

«Ամբերդ ամրոց» պ/մ արգելոց մասնաճյուղում կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացվելու  է  հուշարձանի  ուսումնասիրության պատմությունը՝ արխիվային լուսանկարների, անոտացիոն տեքստերի միջոցով:

 

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին

ՀՀ Արագածոտնի մարզ (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).

«Ագարակ» պ/մ արգելոցում  ներկայացվելու է՝ կրթական ծրագիր, թեմատիկ էքսկուրսիա: Այցելուները տեղում պատրաստելու են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանիկների կրկնօրինակները:

 

Հունիսի19-ին, ժամը 10:30 -ին

ՀՀ Արագածոտնի մարզ,  (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).

Թեմա՝ «Ագարակի ժայռափոր համալիր».

Միջոցառման նպատակն է՝ տեղում ներկայացնել հուշարձանը և խոսել սրբազան տարածքների նշանակության մասին:

 

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին

ՀՀ Արարատի մարզ, Հնաբերդ համայնք.

«Մայրաքաղաք Դվին» պ/մ արգելոցում  տեղի է ունենալու  ցուցահանդես, թեմատիկ էքսկուրսիաներ:

 

Հունիսի 18-ին, ժամը 10:30-ին

«Դաշտադեմի ամրոց»

ՀՀ Արարատի մարզ,Դաշտադեմ համայնք.

Մուտքը՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ.

Նախատեսվում է՝ շրջայց, ինտերակտիվ դասախոսություն: