«Վանքից վանք» նախաձեռնության հաջորդ կանգառը Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրն էր

«Վանքից վանք» նախաձեռնության հաջորդ կանգառը Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրն էր

2022-08-03T15:26:27+00:00 03/08/2022|Լրահոս|

«Վանքից Վանք» նախաձեռնության շրջանակներում դրա հեղինակները՝ Եգանյան Դավիթը, Ջանինյան Տիրանը,Ղարդաշյան Ջուլիետան, Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայության և Տավուշի թեմի աջակցությամբ, ինչպես նաև մի խումբ ակտիվ երիտասարդների և դպրոցականների մասնակցությամբ իրականացնում են Տավուշի մարզի վանական համալիրների մաքրման, բարեկարգման աշխատանքներ:

«Վանքից Վանք» նախաձեռնության հաջորդ կանգառը Աճարկուտ բնակավայրում գտնվող Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրն էր։

Նախքան մաքրման աշխատանքներին անցնելը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը մասնակիցներին ներկայացրեց վանքի պատմությունը, այնուհետև վանքի տարածքը մաքրվեց բուսաշերտից, աղբից:

Մաքրման, բարեկարգման աշխատանքներին մասնակցել են՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը, Դիլիջանի տարածքային համակարգող Ռազմիկ Փաշինյանը, Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրի պահապան Հովիկ Ալավերդյանը, երիտասարդներ, դպրոցականներ։

Տեղեկացնում ենք նաև, որ «Վանքից վանք» նախաձեռնությունը  կրելու է շարունակական բնույթ։