ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել է շաբաթօրյակ։
Մաքրվել է՝ Բագրատուների թագավորության ժամանակահատվածում կառուցված և Զաքարյանների Իշխանության կողմից փակված մուտքը, եկեղեցու հարևանությամբ գտնվող ջրավազանը։ Արգելոցի սպասարկման տարածքը մաքրվել է՝ քարերից, աղբից, խոտածածկույթից, իրականացվել է աղբահանություն։
Արգելոցի տարածքում և արգելոցի հարևանությամբ կատարվել է ծառատունկ, տնկվել է 45 ծառ։
Մաքրման աշխատանքներ է կատարվել նաև Ամբերդից մոտ մեկ կլիոմետր դեպի հյուսիս արևմտուք գտնվող 12-րդ դ․ մատուռում և հարակից տարածքում, շարվածքից թափված քարերը հավաքվել և խնամքով շարվել են մատուռի հարևանությամբ։ Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են խաչքարի բեկորներ։
Շաբաթօրյակն իրականացրել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի աշխատակիցները կամավորների օգնությամբ։