Ապրիլի 24–ին Հայաստանում, ինչպես նաև Հայաստանից դուրս ապրող հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհում զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915 թ. զոհվածներին։
Միջոցառումները, սակայն միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով չի սահմանափակվում, ի նշան հարգանքի ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները ևս կազմակերպել և մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների:
ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ջաջուռ գյուղի վարչական ղեկավարի, դպրոցի աշակերտների հետ միասին մաքրման աշխատանքներ են իրականացվել Ջարդի ձոր կոչվող վայրում գտնվող Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Հուշաղբյուրը» և «Կամք» հուշակոթողնեների տարածքներում:
Ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։
ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը մասնակցել է քայլերթի, հարգանքի տուրք մատուցել Իջևան համայնքում գտնվող Հայոց ցեղասպանության հիշակատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները քայլերթ են իրականացրել Վեդի քաղաքի Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հուշարձանի տարածք և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։
Մարզային ծառայությունը մասնակցել է նաև Արարատ քաղաքի երթին։
ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով Տաշիր քաղաքում գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խոնարհման միջոցառումները շարունակվում են, երեկոյան Վեդի քաղաքում նախատեսվում է ջահերով երթ: