Քննարկվել են մարզային ծառայությունների կատարած աշխատանքները, մարզերում առկա խնդիրները

Քննարկվել են մարզային ծառայությունների կատարած աշխատանքները, մարզերում առկա խնդիրները

2023-05-04T17:12:01+00:00 04/05/2023|Լրահոս|

Իրավախախտման դեպքեր, պահպանական գոտիների տարածքի ուսումնասիրության, չափագրման, սահմանամերձ բնակավայրերում հուշարձանների պահպանության, համայնք-մարզային ծառայություն գործակցության, պահպանական գոտիների տարածքում  բնակիչների կողմից ապօրինի գործողությունների կանխարգելման հարցերը քննարկվել են Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետերի հետ հանդիպման ընթացքում։

Մարզերում խնդիրը շարունակում է մնալ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է թե՛ հուշարձանի պահպանության, թե՛ իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու գործում:

Արագածոտնի մարզի Աղթամիր հնավայրում իրավախախտման դեպքերը չեն դադարում։ Գեղարքունիքում խնդիրներ են ի հայտ եկել սահմանամերձ հուշարձանների պահպանության հետ կապված։

Քննարկվել է մարզային ծառայության աշխատակիցներին անհրաժեշտ  արտահագուստով ապահովելու հարցը։

ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ամփոփել է  2023 թ․ առաջին եռամսյակում մարզային ծառայությունների կատարած աշխատանքները, քննարկվել են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցները։

Տնօրենի  տեղակալ  ՊՄՊ  ծառայությունների  աշխատանքների  գծով Հայկ Դանիելյանը մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել  է հետևել  հուշարձանների պահպանությանը,  կատարվող  շրջայցերին, տեղում արձանագրել պեղումներից հետո ստեղծված պատկերը և օպերատիվ կերպով տեղեկացնել  ցանկացած խնդրի դեպքում։

Առաջիկայում  նախատեսվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի  ղեկավար մարմնի  շրջայցը մարզեր։