ՄԱՅՐԱՎԱՆՔ

ՄԱՅՐԱՎԱՆՔ

2013-09-02T11:41:30+00:00 03/06/2013|Կոտայքի Հուշարձաններ|

ՄԱՅՐԱՎԱՆՔ

Կոտայքի մարզ
գ. Սոլակ
պետ. ցուցիչ` 6. 60. 9

Միջնադարյան հայկական ճարտարապետության Մայրավանք հուշարձանը գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում: Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դ.: Այնուհետև Մայրավանքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI–XII դդ., սրբատաշ բազալտով: Ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, խորանի երկու կողմերում` ուղղանկյուն հատակագծերով երկհարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` արևմտյան պատին, կա 1224 թ. արձանագրություն: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև զույգ խորշերով: Միակ արևմտյան մուտքը ունի կիսասյուներով զարդարված կրկնակի կամարակապ շքամուտք:

Հիմնական գրականության

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, հ. 2, 1948:

Սմբատեանց Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895:

Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4: