Հայտնաբերվել է Մեծամորի դամբարանադաշտում պեղումների ժամանակ:
Պատրաստված է անագից, ունի գագաթով ցած ուղղված եռանկյունաձև, ցանցկեն, վազող պարույրների ու զիգզագների հորիզոնական գոտիներով զարդարված զանգվածեղ թիթեղի տեսք, որն ավարտվում է անցավոր, կլոր վերջնամասով: Ամենայն հավանականությամբ, ամրացվել է բարձրաստիճան անձնավորության գավազանի վերնամասին կամ եղել է դրա մի հատվածը: Վերաբերում է մ.թ.ա. XIV-XIII դդ.: