«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։
Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.
- Կաճաճկուտի Ամրոց Սեդվիի Աշտարակը, Սեդվու Սբ. Նշան վանական համալիրը
- Աքորիի «Բգավոր» Եկեղեցին
- Դսեղի Քառասնից Մանկանց (կիսավեր) և Բարձրաքաշի Սբ Գրիգորի (ծայրահեղ վտանգված) վանական համալիրները, տարածքներում պահպանվող խաչքարերը
- «Թոփուկ խաչ» գերեզմանոցի խաչքարերը, եռաստիճան պատվանդանով «Սուրբ Տերունական», «Սիրուն խաչ» խաչքարը, Ս. Սարգիս մատուռը
- Վահագնի, գյուղամիջյան Սբ Նշան եկեղեցին, ԵԱԶ հուշարձանը (պատվանդանն ունի թանգարանային հատված)
- Վարդումյանների գերեզմանոցը (հարակից տնամերձի նորահայտ խաչքարերը)
- Վանաձորի մատուռ Սբ Կիրակին։
Դսեղի Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրի ծայրահեղ վտանգված վիճակում գտնվող խորանը առանձնացվել է զգուշացնող ժապավենով:
Ցանկացած պահի խորանը կարող է փլուզվել վտանգելով մարդկային կյանքեր։ Ուստի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդուրում է մոմավառության նպատակով չբարձրանալ խորան չվտանգել կյանքը և նվազեցնել խորանի փլուզման վտանգը։