Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը. ցուցադրություն Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում

Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը. ցուցադրություն Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում

2023-08-30T18:14:42+00:00 30/08/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Մեկ հպում և ճարտարապետական հուշարձանի մասին ամբողջական ինֆորմացիան ձեր էկրանին է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի  գործակցությամբ օգոստոսի 30-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում  բացվել  է «Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը» խորագրով   ցուցադրություն:

 

 

 

Նորատուսի խաչքարեր, «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոցները և արգելոց-թանգարանները, ճարտարապետական հուշարձանները տասներկու ցուցապաստառի միջոցով   ցուցադրվել է մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։

Նպատակն է մետրոպոլիտենից օգտվող հազարավոր հայ և օտարերկրացի  քաղաքացիների շրջանում իրազեկել Հայաստանի պատմամշակութային հուշարձանները։

Այցելուները կարող են QR կոդի միջոցով  մանրամասն տեղեկատվություն ստանալ հուշարձանների մասին` այցելելով հուշարձանների պահպանության ծառայության monuments.am պաշտոնական կայք էջ։

Միջոցառման ընթացքում և ոչ միայն, ամեն օր   Երիտասարդական կայարանում լեդ էկրանի վրա ցուցադրվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի  տեսահոլովակը:

Այս ցուցադրությունը երկրորդն է Երևանի մետրոպոլիտենի հետ  գործակցության շրջանակում. օգոստոսի 2-ին  մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվել  էր «Մեծամորի գաղտնիքը» խորագրով   ցուցադրություն:

«Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը գործակցության շրջանակում  մետրոպոլիտենի աշխատակիցներին տրամադրել  է  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելության հրավիրատոմսեր։