Մարզային ծառայությունները համալրվել են նոր ավտոմեքենաներով

Մարզային ծառայությունները համալրվել են նոր ավտոմեքենաներով

2023-10-17T14:00:39+00:00 17/10/2023|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Մեկնարկել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինման աշխատանքները։ Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը 4 «Լադա Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալի հանձնել է Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների պետերին։

Այսուհետև ՊՄՊ Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի պատմական միջավայրի պահպանությունը կիրականացվեն նոր ավտոմեքենաներով։

Սա համալրման միայն սկիզբն է, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակելու է տեխնիկական վերազինման աշխատանքները։

 

Մանրամասները  շուտով՝ Առաջին ալիքի «Լուրերի» անդրադարձով։