Ուրարտական խեցեղեն ու ֆալոսներ Ախթամիրում․ պեղումները շարունակվում են

Ուրարտական խեցեղեն ու ֆալոսներ Ախթամիրում․ պեղումները շարունակվում են

«Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում հնագիտական աշխատանքներ են ընթանում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հնագետները պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ հայտնաբերել են  ութ ֆալոս, երկու ուրարտական խեցեղեն և բազմաթիվ  այլ խեցեղենի բեկորներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել էին ապօրինի հողաքանդման հերթական դեպքը։

Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել էր մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ  կեսով թվագրվող 6  քարե ֆալոսատիպ կոթող։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպտակով։