«Պատանի հուշարձանագետ» ծրագիրը «Լուսաբաց»-ում

«Պատանի հուշարձանագետ» ծրագիրը «Լուսաբաց»-ում

2024-07-30T14:33:49+00:00 30/07/2024|Կոտայք, Լրահոս, Հրապարակումներ|

«Լուսաբաց»  ճամբարում օրը անակնկալներով է բացվել։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները «Պատանի հուշարձանագետ» ամառային դպրոցի ծրագրով այս անգամ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող «Լուսաբաց» մանկապատանեկան ճամբարում էին։

«Ես ճանաչում եմ հուշարձան» թեմայով դասախոսությունը՝  լսել,  «Մեկ օր միջնադարում», «Իմ բացառիկ մասնագիտությունը», «Թիվ ու հաշիվ» և «Մետաղի մոգական աշխարհում» հագեցած   կրթական ծրագրերին մասնակցել են  շուրջ 150 երեխա Տավուշի և Սյունիքի սահմանամերձ գյուղերից։