Ամռան արևի հետ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արևին է տվել գործվածքների ֆոնդում պահվող առարկաները։ Գորգեր, կարպետներ, ասեղծնագործ, գոբելեն, մաքրամե գործվածքներով իրեր՝ եկեղեցական հագուստից մինչև գործվածքից պայուսակներ ամեն տարի օգոստոսի առաջին տասնօրյակին օդափոխվում են։
Այնուհետև տարվում են ֆոնդ, մշակում հատուկ միջատասպան նյութերով, փաթաթում խողովակաձև և տեղավորում դարակներում։
Փոքր չափեր ունեցող գործվածքների խնամքը կատարվում է սենյակում, որի օդափոխության համար ստեղծված են հատուկ պայմաններ․ պահոցներում տեղադրվում են միջատասպան նյութեր գորգերի պահպանությունն իրականացնելու համար։