ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2015-05-11T13:29:05+00:00 08/05/2015|Լրահոս|

Ս.թ. մայիսի 7-ին ՊՄՊ Լոռու մարզային ծառայության, Վանաձորի Վետերանների միության, Վանաձորի N զորամասի և N 8 հիմնական դպրոցի համատեղ ջանքերով, կրթօջախում անցկացվել է «Անցյալի սխրանքները հիշելով և արժևորելով կառուցում ենք ներկան» խորագրով միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 և Շուշիի ազատագրման 23 ամյակներին: Բացման խոսքով հանդես են եկել կրթօջախի տնօրեն Կարինե Ստեփանյանը, զինղեկ Գագիկ Քարհանյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Այնուհետև աշակերտները գեղարվեստական համարներով անդրադարձել են պատերազմի դժվարին օրերին, ժողովուրդների միասնությունը, պայքարին ու հաղթանակին: N զորամասի հետախույզներն էլ ցուցադրել են իրենց մարտավարական հնարքներն ու հմտությունները:

Վերջում հնչել են ազգային-ազատագրական երգեր և, որպես բանակի ու ժողովրդի միասնության խորհրդանիշ, աշակերտների ու զինվորների համատեղ կատարմամբ միջոցառումը եզրափակվել է «Բերդ» պարով: Բազմամարդ միջոցառմանը ներկա են եղել Լոռու փոխմարզպետը, այլ պաշտոնատար անձինք, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, մտավորականներ, մանկավարժներ, ծնողներ: