Ք. ԵՂՎԱՐԴ, ԵԿԵՂԵՑԻ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 6.4.4/ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 6.4.4.1/

Ք. ԵՂՎԱՐԴ, ԵԿԵՂԵՑԻ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 6.4.4/ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 6.4.4.1/

Կոտայքի մարզ, Եկեղեցի /պետ. ցուցիչ 6.4.4/ և գերեզմանոց /պետ. ցուցիչ 6.4.4.1/

Հուշարձանը գտնվում է քաղաքի արևմտյան եզրին` բլրի վրա և տարածվում է նրա հարավային և արևելյան հատվածներում: Պահպանական գոտին բավականին ընդարձակ է և զբաղեցնում է 16,4հա տարածք: Այստեղ առկա են տապանաքարերի գրեթե բոլոր տեսակները: Գերեզմանոցի (V-XVII դդ.) հարավային մասում բլրի գագաթին պահպանվել է եկեղեցու հիմքեր (IV դար) և առանձին մանրամասեր: Գերեզմանոցը հարուստ է նաև խաչքարերով, որոնց մեծ մասը կանգուն են` դրված պատվանդանների վրա և դագաղաձև տապանաքարերի հետ միասին ծառայում են որպես շիրմաքարեր: Որպես շինարարական նյութ օգտագործված է հիմնականում տեղական գորշ և ծիրանագույն տուֆը: Պահպանական գոտուց դուրս` գործող գերեզմանոցում, շարունակվում են թաղումներ իրականացնել և բնականաբար այս առումով պատմական տարածքի հուսալի պահպանությունը բախվում է մի շարք խնդիրների: Այս տարվա բուսածածկույթի մեծ քանակությունը պոտենցիալ վտանգ է հրդեհների բռնկման համար, որը կարող է առաջանալ գերեզմանոցի ցանկացած հատվածում:

Օգտ. գրակ. Հուշարձանի նկարագրական, բնութագրական տեղեկանք, տեղազննու-թյուններ և դիտարկումներ: