ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-09-22T08:42:21+00:00 September 21st, 2015|Կոտայք, Լրահոս|

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ` Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը, եռակողմ համագործակցության շրջանակներում, միջոցառումների շարք է անցկացրել:

Փոքր Մհեր» կրթահամալիրում անկախությանը նվիրված զեկույցով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Ա. Սեդրակյան, իսկ պատմամշակութային ժառանգության անխաթար պահպանության վերաբերյալ ելույթով` մարզային ծառայության հուշարձանների պահապան Հ. Մարգարյանը, ապա ցուցադրվել են հատվածներ «Խոնարհված հերոսներ» տեսաֆիլմից: Միջոցառման ավարտին Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից կրթահամալիրը նվիրվեր է ստացել այդ տեսաֆիլմի երեք խտասկավառակները և «Արցախյան պատերազմ» տարեգրություն- ֆիլմը: Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողներ:

Քանաքեռավանի «Հուշակոթող երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 40-ամյակիին» հուշարձանի /պետ. ցուցիչ 6.64.4/ տարածքում, բանակ-կրթություն-մշակույթ եռակողմ համագործակցության շրջանակներում, իրականացվել են սանմաքրման և խնամքի աշխատանքներ: Միջոցառմանը մեծ ակտիվությամբ են մասնակցել Քանաքեռի N զորամասի 11 զինծառայողներ` կապիտան Կ. Սիմոնյանի գլխավորությամբ, Երևանի «Արգենտինայի հանրապետություն» թիվ 76 դպրոցի 25 աշակերտ` զինղեկ Ս. Ղազարյանի գլխավորությամբ, Քանաքեռավանի դպրոցի բարձր դասարանցիներ` զինղեկի ղեկավարությամբ և Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանը, պահապաններ Վ. Կարապետյանը, Մ. Հարությունյանը: Ընդհանուր առմամբ հուշարձանի տարածքի մաքրմանը մասնակցել է շուրջ 45 մարդ:

Մրգաշենի «Հուշարձան երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 40-ամյակին» / պետ. ցուցիչ 6.46.1/ և արցախյան պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարի շարջակայքում իրականացվել են սանմաքրման և խնամքի աշխատանքներ: Միջոցառումն անցկացվել է Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և Քանաքեռի N զորամասի նախաձեռնությամբ, որին մեծ ակտիվությամբ մասնակցել են 10 զինծառայողներ` գնդապետ Ն. Աղագուլյանի գլխավորությամբ, Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի մոտ 20 աշակերտ` զինղեկ փոխգնդապետ Մ. Միքայելյանի ղեկավարությամբ, Մրգաշենի դպրոցի աշակերտները` զինղեկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և ՊՄՊ ծառայության երեք աշխատակիցներ: Բուսածածկույթի մաքրման աշխատանքներին մեծ աջակցություն է ցուցաբերել համայնքի բնակիչ Ն. Խաչիկբաբյանը` իր խոտհնձիչով: Մաքրման աշխատանքներին ներգրավվել է շուրջ մոտ 40 մարդ: Նախաձեռնությունն ավարտվել է Մրգաշենի դպրոցում` տոնական միջոցառմամբ:

Ավարտին անկախության 24-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետը, ապա շնորհակալություն հայտնել` հուշարձանների տարածքներում կատարված սանմաքրման ու խնամքի բարեխիղճ աշխատանքի համար:

Տոնական միջոցառում է իրականացվել նաև Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում, որին մասնակցել են 10-12-րդ դասարանի սաները, Կոտայքի փոխմարզպետ Մ. Գարեգինյանը, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներ: Փոխմարզպետն իր ելույթում հորդորել է հպարտորեն ու հայրենասիրությամբ կրել Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացու վեհ կոչումը: