ՇՐՋԻԿ ԲԱՑ ԴԱՍ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՇՐՋԻԿ ԲԱՑ ԴԱՍ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 23/09/2015|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը, Մեղրու թիվ 1 դպրոցի 1-ին, 6-րդ և 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, շրջիկ դաս է անցկացրել` նվիրված անկախության 24-րդ տարեդարձին:

«Ցեղասպանությունից-անկախություն, 1915-2015» խորագրով դասին ներկա են եղել նաև դպրոցի տնօրեն Սիմոն Սարգսյանը, ուսուցիչներ Ս. Միրզոյանը և Ա. Բեգլարյանը: Շրջիկ բաց դասը մեկնարկել է 1915թ. Մեծ եղեռնի զոհ Փարամազի հուշարձանի մոտից: Փարամազի գործունեությունը համառոտ ներկայացնելուց հետո, Ն. Հայրապետյանը երեխաներին պատմել է նաև Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած «Փարամազ» ջոկատի ազատամարտիկների անցած մարտական ուղու մասին: Դասը շարունակվել է Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում, որտեղ Մեղրիի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանան անդրադարձել է ՀՀ անկախության կերտման գործին հայ հոգևորականների մասնակցությունը: Բաց դասի ավարտին Նաիրա Հայրապետյանը ազատագրված տարածքների պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել, ընդգծելով, որ դրանք ուսումնասիրող հուշարձանագետներն էլ իրենց հայրենանվեր աշխատանքով են մասնակցել անկախության կերտմանը: Դասն ավարտվել է աշակերտների` ասմունքով և հայրենասիրական երգերի կատարմամբ: