ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 14-ՐԴ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԾԿ Է ՓԼՈՒԶՎԵԼ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 14-ՐԴ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԾԿ Է ՓԼՈՒԶՎԵԼ

2021-11-17T14:11:20+00:00 22/02/2016|Կոտայք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ս. Կարապետյանը Նաիրիի տարածաշրջանի Գետամեջ համայնք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ գրեթե ամբողջությամբ փլուզվել է 14-րդ դարի եկեղեցու ծածկը /պետ. ցուցիչ 6.25.3, վերականգնվել է 19-րդ դարում/: Հուշարձանը հանրապետական նշանակության է, ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:

Բարեբախտաբար փլուզման ժամանակ ներսում հավատացյալ չի եղել: Պատճառը` ծածկի մաշվածությունն է, փայտե տանիքի կոնստրուկցիաների ու հենասյուների խարխլվածությունը: Այս տարվա առատ ձյունը, ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ձնհալից կլանված խոնավությունը ևս նպաստել են եկեղեցու ծածկի փլուզմանը:

2010 թ.-ից հուշարձանը ընդգրկվել է մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում: