ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-08-13T13:34:44+00:00 30/07/2018|Կոտայք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության  ու Հայաստանում  «Փոքրիկ  տուրիստ» ամառային  ճամբարի  տնօրենության  միջև  ձեռք բերված պայմանավորվածության  համաձայն, Նաիրիի  տարածաշրջանի  Բուժական  համայնքի հանգստյան  տան  տարածքում հուշարձանների լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել: Ներկայացվել են մարզի  նշանավոր  պատմական հուշարձանները, հուշաղբյուրները, արցախյան  պատերազմում  զոհվածների  հիշատակը հավերժացնող հուշաքարերը: ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, տեղակալ` Արամայիս Սեդրակյանը հանգամանալից ներկայացրել են մարզի հուշարձանների պատմական նշանակությունը: Նրանք սիրով պատասխանել են դպրոցականների բազմաթիվ  հարցադրումների:

Միջոցառմանը  մասնակցել են  30-ից  ավելի  ճամբարականներ,  որոնց  խնդրանքով հուլիսի  20-ին  համատեղ   արշավ  կանցկացվի  դեպի  Թեղենյաց  վանական  համալիր: Երեխաները կծանոթանան պատմական    հուշարձաններին, նաև` տեղանքում  կողմնորոշվելու  հմտություններին, լեռնագնացության  կազմակերպման  սկզբունքներին, մասնակիցների  անվտանգության  խնդիրներին: