ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԱԿԱԲԵ ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 93-ԱՄՅԱԿԸ

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԱԿԱԲԵ ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 93-ԱՄՅԱԿԸ

Փետրվարի 28-ին լրանում  է  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը  նախագծած  (1968-69 թթ․)  ճարտարապետ Մակաբե  Մանուելյանի ծննդյան 93-ամյակը:

Թանգարանի  շենք  ունենալու  առաջարկն  արել  էր  Մեծամոր հնավայրի  հայտնաբերման և ուսումնասիրության գործում մեծ ավանդ  ունեցող  երկրաբան,  հնագիտական  պեղումների համաղեկավար  Կորյուն  Մկրտչյանը։ Թանգարանի  շենքի  բացումը 1970 թ. է եղել։

Անվանի ճարտարապետ Մ․ Մանուելյանը  նախագծել  է  նաև  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքը,  Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում,  ճարտարապետ Ս. Սաֆարյանի հետ՝  ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայիմեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը և այլն: