ԱՄՓՈՓՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

2016-08-01T14:59:02+00:00 18/07/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունները, արգելոցները, արգելոց-թանգարանները և բաժինները հուլիսի 13-15-ը ներկայացրել են 2016 թավականի առաջին կիսամյակի ընթացքում աշխատանքային պլանով և սուբսիդիայի տրամադրման պայմանագրի կետերով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը: Դրանք առնչվել են հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտացուցադրական աշխատանքներին, ցեղասպանության 101-րդ տարելիցի, Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր», ինչպես նաև «Սպորտի ժառանգությունը» ծրագրերի շրջանակներում մարզերում իրականացված միջոցառումներին:

ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ, ՊՈԱԿ-ի մասնաճյուղ ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոց-թանգարանների, արգելոցների և բաժինների հաշվետվությունների ընդունման, քննարկման և վերլուծության նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Սեյրան Առաքելյանը՝ խոսելով 2016 թվականին ՊՈԱԿ-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների մասին, շեշտել է ձեռքբերումները, ընդգծել թերությունները և դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:

Ս. Առաքելյանի գնահատմամբ 2016 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայություններից կողմից ծավալուն աշխատանք է իրականացվել : Եթե 2013 թ-ի սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը ներառել է` 18, 2014-ին՝ 46, 2015-ին` 77, ապա՝ 2016 թվականին նախանշված է կյանքի կոչել 101 միջոցառում-ծրագիր: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքով ավելացել են նաև ՊՈԱԿ-ի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումները:

«Առաջին կիսամյակի համար նախատեսված աշխատանքների հիմնական մասն արդեն արվել է, բացառությամբ մի քանի առանձին միջոցառումների, որոնց վերաբերյալ կան գրավոր բացատրություններ։ Առաջընթաց կա հուշարձանների պահպանության ոլորտում արձանագրվող իրավախախտմումների վերաբերյալ իրավապահ մարմինների արձագանքի առումով: Ոչ միայն անարձագանք չեն մնում մեր դիմումներն ու ահազանգերն, այլև իրավական գնահատական է տրվում արձանագրված դեպքերին, դատական ատյաններն էլ դրական որոշումներ են կայացնում. օրինակ` Օհանավան և Արտավազդիկ հուշարձաններին առնչվող վճիռները», – ասաց Ս. Առաքելյանը։

Նրա խոսքով ՊՈԱԿ-ը նորոգման որոշակի աշխատանքներ է իրականացրել վարչական շենքում, որոշ աշխատանքներ են կատարվել նաև «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարաններում, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում (պատուհանների փոխարինում, էլեկտրալարերի և դրանց անվտանգ շահագործման հետ կապված աշխատանքներ, Գառնիում` «Յուքոմ» ընկերության հետ համատեղ Wi Fi համակարգի տեղադրում) :

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Արմեն Աբգարյանը՝ խոսելով կայքէջում տեղադրվող գիտաճանաչողական հոդվածների մասին, իր հերթին ասաց, որ մարզային ծառայությունների աշխատակիցները կարող են օգտվել կազմակերպության հարուստ գրադարանից ավելի բովանդակ նյութ պատրաստելու համար՝ ներկայացնելով ուսումնասիրված գրականության ցանկը։

Հաշվետությունների քննարկման և վերլուծության արդյունքում հանձնաժողովի կողմից կտրվեն առաջարկներ, իսկ գնահատականները կներկայացվեն ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը: