ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

2018-03-29T15:57:41+00:00 26/09/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունում շարունակվում են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանը Չարենցավանի պետական քոլեջի տնօրինության և ուսանողների ակտիվ մասնակցությամբ տոնական միջոցառում է անցկացրել քոլեջում:

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարումից հետո ելույթ է ունեցել մ/ծ պետի տեղակալ Սլավա Սարգսյանը: Նա խոսել է անկախության 25 տարիների ընթացքում մեր հայրենիքի ձեռք բերած հաջողությունների մասին՝ ընդգծելով բանակաշինության և երկրի սահմանների պաշտպանության դերը: Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ ԼՂՀ Թալիշ գյուղի պաշտպանության մասնակից Սլավա Սարգսյանն իր ելույթում ներկայացրել է անկախության սերնդի անձնուրաց պայքարի և նվիրվածության մի շարք դրվագներ:

Տոնական միջոցառման երկրորդ հատվածում ուսանողները երթով քայլել են Արցախյան պատերազմի զոհվածների պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին, ապա՝ իրականացրել տարածքի սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ։