ԵՂԵՌՆԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԵՂԵՌՆԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:40+00:00 25/04/2017|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Բջնի համայնքի մշակույթի տանը բացվել է «Հիշում ենք, պահանջատեր ենք» խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են «Հայոց Մեծ եղեռնը Կոտայքի դպրոցականների աչքերով» ջրաներկ աշխատանքներ և Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարների ցուցավահանակ:

Մարզային ծառայության մասնակցությամբ միջոցառումներ է կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում: Մասնավորապես` Հրազդանում ջահերով երթի մասնակիցները` մարզպետարանի, քաղաքապետարանի և «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները, Կոտայքի թեմի հոգևորականները, դպրոցականներն ու սկաուտները թարմ ծաղիներ են խոնարհել 1915թ. Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: